Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը, որին գրանցվել է 83 պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվելու, իսկ հետո քվեարկության է դրվելու օրակարգային 4 հարց, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել են։
Առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որը հեղինակել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀ կառավարությունը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների մասին» օրինագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։