211652_close_icon
views-count4622 դիտում article-date 09:49 26-11-2019

Վանեցյանը «հավաքագրում» է նախկինների և ներկաների հետ աղերս չունեցող քաղաքական գործիչների. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է։ Փնտրում ու «հավաքագրում» է քաղաքական անբասիր կենսագրություն ունեցող գործիչների, որոնք գրեթե առնչություն չունեն նախկինների, բացարձակ «աղերս» էլ չունեն նաև ներկաների հետ։ Համենայնդեպս, այս չափորոշիչներն է Վանեցյանը կարևորում, բայց թե որտեղից պետք է պեղի այդպիսի մարդկանց, դժվար է պատկերացնել։ Իսկ եթե հաշվի էլ առնենք նրա նախկին աշխատավայրը, որտեղ բոլոր քաղաքական գործիչներին հետևում էին անտեսանելի աչքն ու ականջը, պարզվում է՝ Վանեցյանը մեծ ընտրություն չունի։ Սակայն, մեր տեղեկություններով, Վանեցյանի քաղաքական գործունեության մեկնարկը շատ լուրջ նախապատրաստվում է, աշխատում են բոլոր ուղղություններով՝ և տեղեկատվական, և թիմային, և քարոզչական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր