211652_close_icon
views-count1291 դիտում article-date 19:24 28-12-2020

Կայացավ ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 28-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը: Օրակարգում ընդգրկված էր 19 [url=https://www.ffa.am/uploaded/2018/%D5%80%D5%96%D5%96%20%D5%80%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D4%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%AB%20%D5%95%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3_28.12.2020_1.pdf]հարց[/url]: Օրակարգի հաստատումից հետո կայացավ ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, այնուհետև ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկումը: Այնուհետև ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ Գործկոմի կողմից կասեցված անդամների՝ «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ, «Արագած ՖԱ» ՀԿ, «Տորպեդո ՖԱ» ՍՊԸ ՀՖՖ անդամության կասեցմանը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց իր [url=https://www.ffa.am/uploaded/2018/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A5%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf]հաշվետվությունը[/url]: Դրանից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քվեարկեցին ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2019 թ.) [url=https://www.ffa.am/uploaded/2018/2019%20%D5%96%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A5%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf]ֆինանսական հաշվետվության[/url] և անկախ աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա (2021 թ.) [url=https://www.ffa.am/uploaded/2018/%D5%80%D5%96%D5%96%20%D4%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BB%D5%A5%202021.pdf]բյուջեի[/url] հաստատման և անկախ աուդիտորի նշանակման օգտին: Օրակարգի վերջին հարցերով ՀՖՖ ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրության և ՀՖՖ ընտրական կարգի հաստատմանը և կողմ քվեարկեցին ՀՖՖ ընտրական կանոնակարգի հաստատմանը, ՀՖՖ ընտրական կոմիտեի կազմի ձևավորմանը, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի, ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի անդամի, ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի/անդամների նշանակման, «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության» հիմնադրամի ստեղծման օգտին: ՀՖՖ ժողովի ամբողջական տեսանյութը՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր