Թուրքերը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ցուցանակ են տեղադրում՝ «Բարի գալուստ Ադրբեջան»․ Գորիսի փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ադրբեջանցիները «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ են տեղադրել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. ցուցանակ են տեղադրում։
Տեսնու՞մ եք գրառումը` բարի գալուստ ադրբեջան։
Դե ասեք սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք ։
Հպարտացեք անթասիբներ»: