211652_close_icon
views-count3542 դիտում article-date 16:16 23-12-2020

Վերջերս Գորիս-Տեղ ճանապարհին թուրքերը կանգնեցրել են ավտոմեքենան, հետևից կրակել. Գորիսի հոգևոր հովիվ․ Tert.am

Այսօր թուրքը նորից բերել «Գրադը» դրել է Գորիսի, Կապանի գլխին, իսկ Բաքվից էլ հայտարարում է, թե Սյունիքը իմն է, սա ինչպե՞ս կարող ենք ընկալել, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/23/aharon/3479915?fbclid=IwAR3_LNbDdzw3diU1DvZ_mlQs2JB2Di1bAqMo1PmekKm7w6ei6ubAHA2QcTE]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդար ընտրությամբ է դարձել քաղաքապետ և Արցախյան պատերազմի սկսվելուց ի վեր դիրքերում է եղել: «Ես այստեղ եմ` որպես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ կանգնելու մի մարդու կողքը, ում սիրտը ցավում է Սյունիքի համար և իմ անելիքը սա է»,-ասաց նա և նշեց, որ քաղաքացիները եկել են իրենց տունը պաշտպանելու: «Մի քանի օր առաջ երեկոյան 9-10-ի կողմերը, Խնձորեսկ-Տեղ ճանապարհահատվածը որտեղից թուրքը 200 մետր վերև է, թուրքը իջել է մեր ճանապարհ, կանգնեցրել է մեր մեքենան և հետևից կրակել են այդ մեքենայի վրա: Որոտան գյուղի մեջ է թուրքը այս պահի դրությամբ»,- ասաց նա և նշեց, որ Տեղ համայնքի ղեկավարն է դա իրեն պատմել: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/23/aharon/3479915?fbclid=IwAR3_LNbDdzw3diU1DvZ_mlQs2JB2Di1bAqMo1PmekKm7w6ei6ubAHA2QcTE]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր