211652_close_icon
views-count1301 դիտում article-date 22:53 27-12-2020

Պահեստը լիքն է եղել զինամթերքով և կոնկրետ անձ, որի անունը տրվել է, հրաժարվել է նրանց զենք տրամադրել․ Նիկոլ Փաշինյան

Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի։ Սա հանրային համերաշխություն ձևավորելու մեխանիզմ է։ ՀՀ Սահմանադրությամբ՝ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 17 կուսակցությունների՝ ընտրությունների վերաբերյալ դիտարկումներին։ Փաշինյանը նշեց, որ կարևոր է հասկանալ՝ ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը պատերազմում։ Փաշինյանի խոսքով՝ պատերազմին մասնակցած կամավորների հետ հանդիպմանը վերջիններս նրան պատմել են, որ ջոկատի զենքի համալրում թույլ չեն տվել կատարել և նրանք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստը ու տեսել, որ այն լիքն է զենքով և զինամթերքով․ «Սա պարտության պատճառների մեկն է։ Պահեստը լիքն է եղել զինամթերքով և կոնկրետ անձ, որի անունը տրվել է, հրաժարվել է նրանց զենք տրամադրել»։ Հարցին՝ արդյոք սա դավադրություն է, Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող ասել, սակայն պատերազմի մասին բոլոր դրվագները պետք է հայտնի դառնան։ Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որպեսզի բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները և ապացույցները բարձրաձայնվեն և ժողովուրդը որոշի․ «Այդ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները»։

Նմանատիպ նյութեր