211652_close_icon
views-count2378 դիտում article-date 23:47 27-12-2020

Սարհատ Պետրոսյան. Արդեն մի քանի օր է. չգիտեմ ինչ զգացողություն ունեմ

ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն մի քանի օր է չգիտեմ ի՞նչ զգացողություն ունեմ. Հիասթափություն, որ մենք Արցախ կորցնելուց հետո դեռ "ներկա-նախկին" խաղալով հանդուրժում ենք երկիրն այս վիճակին հասցնող(ներ)ին, Զայրույթ, որ պատասխանատուն դեռ դիտարկում է ընտրություն կազմակերպել ու մի հատ էլ մասնակցել, ինչու ոչ՝ հաղթել, Զզվանք, մինչ այդ հայտարարությունը մկան ծակ մտած դիլետնանտ ու թայֆաբազ իշխանական ներկայացուցիչների ակտիվացումից, Անդուր զգացողություն, երբ գոնե ձեւականորեն պետք է տոնական ատրիբուտիկան պահպանենք երեխաների համար, Սարսափ, թե ի՞նչ թունոտ մթնոլորտում ենք անցկացնելու առաջիկա մի քանի ամիսները, Վախ, որ արդյո՞ք մենք կարողանալու ենք ապահով ու անվտանգ ապրել, Անորոշություն, թե էս երկրին ի՞նչ է սպասվում ապագայում, Վճռականություն, որ մոտ հինգ հազար զոհերի համար պատասխան են տալու, Ցասում, որ կարող է՞ի ինչ որ բան անել, որ այսպես չլիներ… Ու երեւի այլ զգացողություններ եւս, որոնք խառնվում ու չեն թողնում մտածել, խոսել, գործել՝ պարզապես ապրել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր