211652_close_icon
views-count60614 դիտում article-date 12:26 27-12-2020

Երևանում թալանել են «Արև Ֆիլմ» ստուդիայի հիմնադիր տնօրենի և «Կոկա-Կոլա» ՓԲԸ մարքեթինգի տնօրենի ավտոմեքենաները

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրանտ Վարդանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 24-ին Պարոնյան փողոցում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, իրեն պատկանող Suzuki մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է տեսախցիկ, լինզաներ, հիշողության կրիչներ, գումար և այլ իրեր: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Վարդանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում «Արև Ֆիլմ» ստուդիայի հիմնադիր տնօրեն: Երեկ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել նաև Եսայի Մելիք-Յոլչյանը և հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապակին կոտրելու միջոցով, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում կայանված, իրեն պատկանող Skoda մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են տարբեր կենցաղային իրեր: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ե. Մելիք-Յոլչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ում՝ մարքեթինգի տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր