1912 դիտում
19:48 26-12-2020
Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված Ամանորի միջոցառման հետ
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված Ամանորի միջոցառման հետ։ Հայտարարությունում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին հիմնականում սոցիալական տիրույթում քննարկումների, հաճախ նաև շահարկումների թեմա էր դարձել Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառումը:
Ի սկզբանե տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ: Բայց, հետևելով հանրության շրջանում իրարամերժ տրամադրություններին, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կապ են հաստատել հիմնադրամի պատասխանատուների հետ, և վերջիններս, հաշվի առնելով մեր մտահոգությունները, վերանայել են իրենց որոշումը: Արդյունքում, միջոցառման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են:
Նաև տեղեկացնում ենք, որ այս տարի Ստեփանակերտը Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի: Սա նախևառաջ հարգանքի տուրք կլինի մեր զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ ունեցած սուղ միջոցները կուղղվեն պատերազմից վիրավոր մեր քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը… Եվս մեկ անգամ խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում՝ Արցախն ապրեցնելու ենք»:
Նմանատիպ նյութեր
1797 դիտում
11:11 04-03-2015
Այդ ակցիան բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ. ՀԺ
Այս բաժնից
1270 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր
1114 դիտում
23:10 29-01-2025
Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում
1057 դիտում
22:23 29-01-2025
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին. Reuters