211652_close_icon
views-count111338 դիտում article-date 18:50 26-12-2020

Արտառոց գիշեր Աբովյանում. թալանել են մի քանի Mercedes-ներ. բնակիչները առաջարկում են դեկտեմբերի 25-ը հռչակել Mercedes-ների գողության օր

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ մի գիշերվա ընթացքում իրենց քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենաների մի քանի գողության դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մուսինյանը և հայտնել, որ իրենց բակում՝ իրեն պատկանող Mercedes մակնիշի 40 QO 033 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու և սրահից շարժիչի ծածկոցը բացելու եղանակով գողացել են ավտոմեքենայի արգելակման համակարգը և օդը կարգավորող սարքերը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Դ. Մուսինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Դ.Մուսինյան» Ա/Ձ տնօրեն: Նույն օրը, դարձյալ Կոտայքի ոստիկանություն է դիմել նույն՝ Աբովյանի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 34-ամյա Արամ Վարդանյանը և հայտնել, որ իրենց բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 36 VG 768 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու և սրահից շարժիչի ծածկոցը բացելու եղանակով գողացել են ավտոմեքենայի արգելակման համակարգի սարքը: Նույն օրը Կոտայքի ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի՝ 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 38-ամյա Վահե Գեղամյանը և հայտնել, որ իրենց բակում կայանված իրեն պատկանող Mercedes 35 TF 074 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու և սրահից շարժիչի ծածկոցը բացելու եղանակով գողացել են ավտոմեքենայի արգելակման համակարգի սարքը: Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել Աբովյան քաղաքի ՝ 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 20-ամյա Գուրգեն Բարսեղյանը և հայտնել, որ իրենց բակում կայանված, իրեն պատկանող «Մերսեդես» 17 GD 017 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և սրահից բացել շարժիչի ծածկոցը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում գողություն չկատարելով հեռացել: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] զանգահարած բնակիչներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, երբ ավտոմեքենաներ են թալանում, բայց որ մի գիշերում սրբեն միայն Mercedes-ներ, դա վերջն է: Մնում է դիմենք Աբովյանի քաղաքապետին՝ դեկտեմբերի 25-ը մեր քաղաքում հայտարարեն Mercedes-ների գողության օր»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր