211652_close_icon
views-count1897 դիտում article-date 20:02 25-12-2020

Փաստաբանների պալատի նախագահը հարցեր է ուղղել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանների ճշտման միակողմանի գործողությունները կատարելիս հիմք է ընդունում ԽՍՀՄ սահմանները և GPS համակարգի տվյալները: Վարչապետ նիկոլ Փաշինյանը տեղյակ է արդյոք, որ 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության անկախության սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունը իրեն համարում է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը և ոչ թե՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտած Ադրբեջանի իրավահաջորդը: Այս դեպքում, ինչու է Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում ԽՍՀՄ սահմաններով, երբ Ադրբեջանն այն մերժում է: Արդյոք հաջորդ քայլով Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարվելու Ադրբեջանի կողմից 1918-1920թթ. իրեն վերագրած տարածքների սահմաններով: Արդյոք ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի նպատակ է դրել արդարացնել Ադրբեջանի ակնկալիքները: Ես այսպես եմ պատկերացնում իրավիճակը, պետք է բոլոր հնարավոր հակասություններն օգտագործել Ադրբեջանի միակողմանի պահանջները մերժելու կամ վատագույն դեպքում ձգձգելու համար: Բայց վարչապետն ինքն է կարծես հակասությունները փորձում վերացնել Ադրբեջանի օգտին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր