211652_close_icon
views-count3252 դիտում article-date 16:58 25-12-2020

«Նա իսկապես ազնիվ մարդ է». Էրդողանն արտահայտվել է Պուտինի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին համարում է ազնիվ մարդ, որը պահում է իր խոսքը: Գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10354341]tass.ru[/url]-ն։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցերից մեկին, Էրդողանին անվանել էր մարդ, որն «իր խոսքն է պահում», չնայած այն բանին, որ «որոշ հարցերի վերաբերյալ նրանց տեսակետները կարող են տարբեր լինել»: «Իրականում սրանք իրեն (Պուտինին) բնութագրող բառեր են: Ծանոթանալով պարոն Պուտինի հետ՝ ես նրան ճանաչեցի այս կերպ: Նա իսկապես ազնիվ մարդ է», - ասել է Թուրքիայի նախագահը ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին: Էրդողանը նաև նշել է, որ Ռուսաստանն աշխարհի «այն քիչ երկրներից է, որը կատարում է իր խոստումները և որի հետ հաջողվել է ամուր հարաբերություններ հաստատել»: «Մենք Ռուսաստանի հետ վստահորեն շարժվում ենք դեպի մեր նպատակները, և ես վստահ եմ, որ կշարունակենք դա անել», - հավելել է նա:

Նմանատիպ նյութեր