Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից. վերջինն էլ չի կարողացել իր անհանգստությունը տեսախցիկների առաջ թաքցնել. տեսանյութ
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ ուշագրավ միջադեպի վրա։
Ինչպես հաղորդել է ABC News հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի րոպե ուշացումով է ներկայացել հանդիպմանը, որը կայանալու էր Ստրելնա բնակավայրի Կոնստանտինյան պալատում։ Իսկ այդ ընթացքում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը բազմաթիվ տեսախցիկների առաջ անհանգիստ շարժումներով սպասել է իր գործընկերոջը։
Դա երկու երկրների նախագահների միջև առաջին հանդիպումն էր 2015 թվականի նոյեմբերի վերջին երկկողմ հարաբերությունների սառեցումից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Cy-24 ռմբակոծիչը։