ՍԴ նախագահն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համագործակցության ամրապնդման հնարավորությունները
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Տեղեկացնում է Սահմանադրական դատարանը։
Արման Դիլանյանը կարևորել է ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացման, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև համագործակցությունը կամրապնդվի: