ԿԽՄԿ-ն Արցախում աջակցել է ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի:
Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ (741 անձ) ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի դրանից՝ տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ:
ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն հետագա քայլերը պլանավորելու նպատակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի...
Posted by Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр on 2020 թ. դեկտեմբերի 24, հինգշաբթի