Օբաման Թրամփի երդմնակալության օրը Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար
Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը Բարաք Օբամայի վարչակազմը իր աշխատանքի վերջին ժամերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Associated Press-ը։
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը փորձել էր խոչընդոտել այդ փոխանցմանը, իսկ հունվարի 20-ին հեռացող վարչակազմը պաշտոնապես իրազեկել էր Կոնգրեսին փոխանցում կատարելու մտադրության մասին։ Այդ մասին տեղյակ էր պահել նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, Պետդեպի շենքից հեռանալուց առաջ։
Պաղեստինին ֆինանսական աջակցությունը տրվում է ԱՄՆ-ի՝ միջազգային զարգացման հարցերով գործակալության միջոցով։ Միջոցները տրվում են Գազայի ու Հորդանանի Արևմտյան հատվածներին՝ որպես մարդասիրական օգնություն։ Դրանց մի մասը ուղղված պետք է լինի անվտանգության, քաղաքական ոլորտներում բարեփոխումների համար։