25803 դիտում
23:14 24-12-2020
Տեսանյութը, որում իբր ադրբեջանցիները պարում են Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա, արված է այլ վայրում և ապատեղեկատվություն է․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշել է, թե ապատեղեկատվություն է համացանցում տարածվող տեսանյութը, թե մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ պարում են Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա։ Գրառման մեջ ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։
Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է։
Խնդրում եմ հարգանքով վերաբերվել հայոց բանակին ու հայ զինվորին, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։
Առողջ եղե'ք...»,– գրել է նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
487 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը