211652_close_icon
views-count822 դիտում article-date 12:51 24-12-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, Կառավարությանը, ՍԴ-ին պարտադրելու, մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու, բռնությունը հրապարակային արդարացնելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր