211652_close_icon
views-count70318 դիտում article-date 09:56 24-12-2020

Քննիչների ինֆորմացիայով՝ բանտի աշխատակիցները Արսեն Թորոսյանի մոտ հայտնաբերել են «Մեթադոն» տեսակի թմրամիջոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր. 266 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի և 268 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել և պոլիէթիլենային փաթեթի մեջ թաքցրել է զգալի չափի հասնող՝ 0.038 գրամ կշռով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որն էլ ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ և քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում իրացրել է նույն հիմնարկի դատապարտյալ Արսեն Թորոսյանի վրա։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել Ա․ Թորոսյանին և նրա մոտ հայտնաբերել են այն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր