Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. ավտոմեքենաներից մեկն էլ տապալել է խորովածանոցի մանղալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ Պետրոս Բալյանի վարած Mercedes  և Երևանի բնակիչ, Սամվել Մուրադյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել «Պաղ Աղբյուր» խորտկարանին պատկանող, դրսում տեղադրված խորովածի համար նախատեսված տաղավարին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական ախատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:
    Վթարի պատճառը եղել է ճանապարհի  մերկասառույցն ու ավտոմեքենաների  կիսամաշ  անվադողերը: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


