1073 դիտում
13:57 23-12-2020
Անդրիասյանը ոչ միայն հայկական, այլ նաև՝ ԽՍՀՄ ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր
Խորը վշտով տեղեկացանք, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի՝ բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արարատ-73-ի կիսապաշտպան, լեգենդար Արկադի Անդրիասյանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Անդրիասյանը ոչ միայն հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, այլև Խորհրդային Միության՝ իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:
Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Անդրիասյանի ընտանիքին և հարազատներին:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
13:34 20-07-2014
«Բոդի արտ-2014». փառատոնի ամենավառ աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1564 դիտում
11:23 30-12-2014
2014-ի ամենավառ և տպավորիչ գոլերը. տեսանյութ
2329 դիտում
17:41 04-05-2015
Անցած ամսվա ամենավառ պահերը. ֆոտոշարք
Այս բաժնից
1774 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1837 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2068 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը