211652_close_icon

Նիկոլենք ոչ միայն Արցախը հանձնեցին ու Հայաստանն են քանդում, այլ նաև հայկական ֆուտբոլի «հերն են անիծում». Շարմազանով

views-count598 դիտում article-date 10:01 07-09-2025
Նիկոլենք ոչ միայն Արցախը հանձնեցին ու Հայաստանն են քանդում, այլ նաև հայկական ֆուտբոլի «հերն են անիծում»:

Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սերժի ժամանակ Հայաստանի հավաքականը աշխարհի ռեյտինգի 38-րդ տեղում էր եւ դրսում 4-0 հաղթում էր Դանիայի ու Սլովակիայի հավաքականներին։
Երևանում հաղթում էինք 4-1 Մակեդոնիային ու 3-1 Սլովակիային, իսկ նույն Պորտուգալիայի հետ հավասար խաղ էինք խաղում (միայն բախտի բերմամբ Պորտուգալիան 3-2 հաղթեց)։
Սերժի ժամանակ ֆուտբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան, հայկական ֆուտբոլի նվիրյալ։

Իսկ Նիկոլի ժամանակ ոչ երկիրը տեր ունի, ոչ էլ հայկական ֆուտբոլը։
Մարզիչ Մելիքյանն ու հայ ֆուտբոլիստները մեղավոր չեն, մեղավորները Նիկոլի թիմակիցներն են ֆեդերացիայում, որոնք քանդեցին տասնամյակի նվաճումները»։
 

Նմանատիպ նյութեր