211652_close_icon
views-count2364 դիտում article-date 13:48 23-12-2020

ԱԺ-ն դեկտեմբերի 24-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովում դեկտեմբերի 24-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Օրակարգում կլինեն հանձնաժողովում քննարկված երկու նախագծերը: Դրանցից մեկը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է երկարաձգել երեք դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով էլ Թունյանն առաջարկում է երկարաձգել տնտեսավարողներին տրված հնարավորության ժամկետը՝ օգտվելու արագացված ամորտիզացիայի գործիքից: «Ստորագրություններ ենք հավաքել, որ վաղը ԱԺ-ում լինի արտահերթ նիստ, որտեղ այդ երկու նախագծերից բացի, կլինեն նաև այլ նախագծեր: Այս օրենքները պետք է մինչև տարեվերջ ընդունվեն և մտնեն ուժի մեջ»,- նշեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր