Կասիլյասը «Ռեալում» պաշտոն է ստանձնել
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պաշտոն է ստացել մադրիդյան ակումբում: Նա նշանակվել է «Ռեալի» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնական:
«Իկեր Կասիլյասը «Ռեալի» լեգենդն է, որը խորհրդանշում է մեր ակումբի արժեքները և մեր պատմության լավագույն դարպասապահն է:
«Ռեալը» հպարտ է իր մեծագույն ավագներից մեկին ողջունել հարազատ տանը», գրել է «սերուցքայինների» մամլո-ծառայությունը:
Կասիլյասը մադրիդյան ակումբի սան է և թիմում հանդես է եկել 1998-2015 թվականներին:
Ամռանը հաղորդվել էր, որ իսպանացին կդառնա «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականը: