211652_close_icon
views-count1341 դիտում article-date 14:33 22-12-2020

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Արմավիրի մարզի Արմավիր, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում, Աշոցքի և Անիի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր