ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները
Վաշինգտոնը որոշել է հաշվի չնստել սեփական բիզնեսի շահերի հետ, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով տասնյակ ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցները: Գրում է [url=https://ria.ru/20201222/sanktsii-1590316800.html?fbclid=IwAR0YHwIJlo8yniA8KSLQL9zb7g4Rn93wA0WpTlCF3_yiyZ2Kfx8G3rJWcOo]ria.ru[/url]-ն:
ԱՄՆ Առևտրի նախարարությունը երկուշաբթի օրը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի 103 ընկերությունների ցուցակ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են զինված ուժերի հետ, ուստի ենթակա կլինեն արտահանման սահմանափակումների: Ցուցակում պաշտոնապես ընդգրկված է Ռուսաստանի 45 ձեռնարկություն:
Անտոնովն ապակառուցողական է որակել ԱՄՆ Առևտրի նախարարության որոշումը: Դեսպանի խոսքով, դա խարխլում է ոչ միայն երկրների միջև տնտեսական շարունակական փոխգործակցությունը, այլև արգելափակում է ցանկացած դրական հեռանկար:
«Հարկ է նշել, որ Վաշինգտոնում հակառուսական տագնապի պայմաններում նրանք որոշել են հաշվի չնստել իրենց բիզնեսի շահերի հետ: Նրանք զրկվում են շատ հեռանկարային ոլորտներում ռուս գործընկերների հետ բնականոն համագործակցության հնարավորությունից»,-ասել է դեսպանը Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական առաքելության կողմից Ֆեյսբուքում հրապարակված հայտարարության մեջ:
Ըստ Անտոնովի տվյալների, խոսքը քաղաքացիական ավիացիայի, ճշգրիտ ավտոպատրաստմա, գործիքների պատրաստման, մետաղագործության մասին է:
«Նման քայլերը մեր հարաբերություններն ավելի մեծ ճգնաժամի մեջ են գցում: Դրանից ելքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի հարաբերություններ կառուցել հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Մինչ այժմ մենք այդպիսի ցանկություն չենք տեսնում»,- ասել է դիվանագետը: