Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի դեմ կիրառվելիք պատժամիջոցները
                        Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մերժել է մեկնաբանել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Հելսինկյան կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Սմիթի նախաձեռնած օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ՝  ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az պորտալը:
«Մենք չենք մեկնաբանում կոնգրեսականների օրենսդրական նախաձեռնությունները»,-haqqin.az-ի թղթակցին պատասխանել են դեսպանատնից:
Հիշեցնենք, որ նախօրեին Հելսինկյան կոմիտեն՝ նախագահ Սմիթի գլխավորությամբ ներկայացրեց Կոնգրեսին օրինագիծ՝«2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ», որը մի շարք սահմանափակումներ է նախատեսում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

