2444 դիտում
04:07 22-12-2020
Մենք միանում ենք Հայրենիքի փրկության շարժմանը. ԵՊԿ Ուսանողական խորհուրդ
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հաշվի առնելով Հայաստանում ստեղծված հետպատերազմական ծանր իրավիճակը, Արցախի հանձնումը թուրքերին, անթիվ զոհված, նահատակված, սրբացած հերոս տղերքի արյունը պղծելը, անընդհատ պառակտումներ, դավաճանություններ, շոու վաճառքներ, ինչպես նաև դրանից բխող խորը հասարակական-քաղաքական ճգնաժամը, հայտարարում է.
1. Մենք միանում ենք Հայրենիքի փրկության շարժմանը.
2. Միանում ենք համազգային դասադուլին.
Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ ում գործող բոլոր ուանողական խորհուրդներին՝ դասադուլի կոչ անել և միանալ հայրենիքի փրկության պայքարին։
Մենք՝ որպես ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ, մշտապես զբաղվել ենք ուսանողության կյանքին և շահերին վերաբերող հարցերով՝ փորձելով հնարավորիս զերծ մնալ քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց,բայց այժմ մենք մեր հայրենիքի մի մասի կորստից հետո կանգնած են մնացած մասն էլ կորցնելու վտանգի առաջ, ինչն արդեն վերքաղաքական հարց է և մենք՝ որպես մեր պետության ճակատագրով մտահոգ և պատասխանատու կազմակերպություններ, պարտավոր ենք մեր հրապարակային դիրքորոշումն ու կեցվածքը արտահայտել։
Ամսի 22-ին ժամը 12:00-ին դասադուլ հայտարարելով՝ բոլորս դեպի Հանրապետության հրապարակ՝ կասեցնելու մեր հայրենիքի անկումը։
Բացի Ուսանողական խորհրդից մեզ են միացել բազում ուսանողներ կոնսերվատորիայից անհանդուրժողականության մթնոլորտից ելնելով։
Հանուն Հայրենիքի Արժանապատվության, Փառք ու Պատիվ Անմահ Հերոսներին...
ՈւԽ Նախագահ Արթուր Առուստամյան»:
Նմանատիպ նյութեր
30529 դիտում
15:31 18-02-2021
Միանում եմ Հայրենիքի փրկության շարժմանը. իմ, քո, հայերիս ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՐԿՎԵԼՈւ Է. Ռուբինա Պետրոսյան
1201 դիտում
10:39 10-05-2024
ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Այս բաժնից
1177 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
949 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին