Ռուս խաղաղապահները դարձել են ԼՂ-ում անվտանգության երաշխավոր. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20201221/mirotvortsy-1590211318.html]ria.ru[/url]-ն:
«Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերադարձնեն տեղի խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ: