211652_close_icon
views-count3119 դիտում article-date 11:44 21-12-2020

Սյունիքի ոստիկանապետը զոհվածի մորը արգելեց մեկնել Երևան ԴՆԹ թեսթ հանձնելու և որդու դիակը ճանաչելու համար. Մելիքյան

Սյունիքի ոստիկանության պետ, փալքովնըք Ալիկ Հակոբյանը զոհվածի մորը արգելեց մեկնել Երեւան ԴՆԹ թեսթ հանձնելու եւ իր որդու դիակը ճանաչելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավկան ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով նաեւ տեսանյութ է տեղադրել: Տեսանյութում կինն ասում է. «Հոկտեմբերի 3-ին իմ երեխան զոհվել է, մինչեւ այսօր դին չկա: Հիմա ես գնում եմ անալիզը բերեմ, ո՞նց գնամ: Երեւանից զանգել, ասել են՝ դիեր կան, եկեք ԴՆԹ տվեք, հիմա ես ո՞նց գնամ իմ երեխուն գտնեմ: 4 երեխա ունի, որից մեկը ծառայում է «Եղնիկներում»: Ի պատասխան Ալիկ Հակոբյանն ասում է. «Ներողություն եմ խնդրում, մայրիկ ջան, ես քո հարցին չեմ կարող պատասխանել: Մեքենայով ոչ ոք չի անցնելու»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան: Վաղ առավոտյան ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր