2049 դիտում
09:49 21-12-2020
Ռազմաճակատում տեսածս ինձ ավելի է ոգեշնչում նոր հաղթանակների ու մեծ նվաճումների․ Արսեն Հարությունյան
Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ եմ նվաճել, բայց իմ արդյունքից եւ անցկացրածս գոտեմարտերից շատ դժգոհ եմ:
Այս մասին [url=https://sport.news.am/arm/news/117806/?fbclid=IwAR2XbSeORGhpr-ByD7Jq_fiHRZ7vmHanxLcyWS7OF092nZ1SJb-Lfsm0X_I]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 57 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ նվաճած Արսեն Հարությունյանը:
2019թ. Եվրոպայի չեմպիոնն աշխարհի գավաթում 4 գոտեմարտ անցկացրեց: Մինչեւ եզրափակիչ Հարությունյանը հաղթեց ռումինացի Ռազվան Կովաչին (7:0 ), 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյին (5:4) եւ սերբ Ստեւան Անդրիա Միչիչին (7:4): Եզրափակիչում 0:10 հաշվով պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուեւին եւ նվաճեց արծաթե մեդալ:
[b]Արսեն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր ես: Գո՞հ ես քո արդյունքից:[/b]
Աշխարհի գավաթի խաղարկությունում լավ մարզավիճակում չէի, ես ինձ լավ չէի զգում գորգի վրա: Անցկացրի 4 գոտեմարտ: Ոչ մի գոտեմարտիցս գոհ չեմ: Արդյունքիցս եւս գոհ չեմ: Իմ ուժեղ զենքերն այս մրցման ժամանակ չունեի: Իմ երեք հիմնական ուժեղ զենքերը չէի կարողանում օգտագործել գոտեմարտերի ընթացքում եւ դրա համար ինձ վատ էի զգում գորգի վրա:
[b]Որո՞նք են քո երեք ուժեղ զենքերը եւ ինչու՞ չօգտագործեցիր:[/b]
Ես ունեմ երեք հզոր զենք գորգի վրա՝ շնչառություն եւ երկու ուժեղ հնարք: Բելգրադի մրցագորգում չէի կարողանում լավ շնչել: Չօգտագործեցի «թաթին գնալու» հնարքս եւ «խաչ» գլորումս:
Երկար ժամանակ լիարժեք մարզումներ չեմ ունեցել: Լավ մարզավիճակում չէի ներկայացել աշխարհի գավաթին: Գուցե կողքից հետեւողները չնկատեին, որ ես լավ չեմ գոտեմարտում, բայց ինքս ինձանից շատ դժգոհ եմ: Երբեք այսքան վատ չէի զգացել ինձ գորգի վրա: Որեւէ արդարացված պատճառ չկա, ես կարող էի ոսկե մեդալ նվաճել: Մեղավորը միայն ես եմ:
[b]Արսեն, պատերազմի առաջին օրերից դու հայրիկիդ հետ ռազմաճակատում էիր: Պատերազմը տեսնելուց հետո հոգեբանական առումով ինչպե՞ս էիր քեզ զգում մրցագորգում:[/b]
Հոգեբանական առումով ես ինձ լավ չէի զգում, բայց այն, ինչ տեսել եմ ռազմաճակատում, գորգի վրա ինձ չի խանգարել: Այն բոլոր պահերը, ապրումները, որ ունեցել եմ ռազմաճակատում, ինձ ավելի է օգնել մեդալային պայքարում: Այո, ես իմ լավագույն մարզավիճակում չէի, բայց գորգի վրա ամեն ինչ անում էի ու ուզում էի անել, որ գոնե մեդալ նվաճեմ, որպեսզի պատերազմի միջով անցած իմ ժողովուրդը այդ մեդալից, այդ փոքր հաղթանակից մի փոքր ուրախանա:
Արծաթե մեդալն ինձ անձամբ չի ուրախացրել: Շատ էի ձգտում ոսկուն: Կապ չուներ, որ մարզավիճակս գերազանց չէր, բայց ես ձգտում էի ոսկուն, որ այդ ուրախությունն ավելի մեծ լիներ մեր ազգի համար:
Ամեն ինչ դեռ առջեւում է: Մինչեւ Օլիմպիական խաղեր դեռ շատ մրցաշարեր ունենք եւ հաղթանակները դեռ շատ կլինեն ոսկու տեսքով:
Այն, ինչ մեր ժողովուրդը տեսավ Բելգրադի մրցագորգում, դա 57 կգ քաշային կարգում իմ նվազագույն հնարավորություններն էին: Դեռ նոր հաղթանակներ ու մեծ նվաճումներ կունենանք: Այս հաղթանակս նվիրում եմ մեր նահատակված տղերքի հիշատակին , նրանք պատվով ընկան եւ մենք պետք է միշտ վառ պահենք նրանց հիշատակը։
Նմանատիպ նյութեր
3924 դիտում
15:12 28-09-2016
Էմրե Մոր. Շնորհակալ եմ, Կրիշտիանու, որ ամեն օր ոգեշնչում ես ինձ
1882 դիտում
17:47 12-03-2023
Ինձ ոգեշնչում է Երևանը, մարդիկ, բնությունը. բացվեց Լիլիան Էմինի նկարների ցուցահանդեսը․ Oragir.News
1105 դիտում
23:04 07-02-2023
«Դուք արդեն ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք». Կարեն Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ
Այս բաժնից
1774 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1837 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2068 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը