Էմրե Մոր. Շնորհակալ եմ, Կրիշտիանու, որ ամեն օր ոգեշնչում ես ինձ
«Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Մորը «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/28/96812/]հանդիպումից[/url] (2:2) հետո իր երախտագիտությունն է հայտնել մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Պետք է ոչ թե երազել կյանքի մասին, այլ ապրել երազանքով: Կրիշտիանու, շնորհակալ եմ, որ ամեն օր ինձ համար օրինակ ես ծառայում և ոգեշնչում ես ինձ: Շնորհակալ եմ նաև «Բորուսիայի» բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հզոր աջակցություն ցուցաբերեցին», գրել է Մորը:
Ֆուտբոլիստը Ինստագրամում իր գրառման հետ տեղադրել է լուսանկար, որտեղ Ռոնալդուն նրա հետ գրկախառնվել է խաղից հետո: