8812 դիտում
20:27 20-12-2020
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում, կիրառում է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, Դիզափայտ լեռան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին, այլևս ոչինչ չի խոսվում։
Որևէ մեկը չի բացատրում, թե ի՞նչ պայմանավորվածության հետևանքով, ինչպե՞ս մեր գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի հսկողության ներքո, ինչո՞ւ զինաթափվեցին մեր ստորաբաժանումները և ինչպես նրանց մի մասը հայտնվեց գերության մեջ։
Հիշեցնեմ, որ այդ գյուղերը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է լինեին հայկական վերահսկողության ներքո։
Այն մարդիկ, ովքեր մեզ համոզում են, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ ձևով չեն խոսում կամ հղում չեն անում նույն հայտարարությանը՝ որի համաձայն, Հին Թաղերն ու Խծաբերդն էլ պետք է լինեին Արցախի վերահսկողության տակ։
Ստացվում է, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է, իսկ Հայաստանի անունից ստորագրողը միայն լուռ համաձայնվողի և զիջողի դերում է։ Ու այս ամենը ճիշտ այնպես, ինչպես այդ հայտարարության մշակման և ստորագրման ժամանակ էր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
19:00 26-08-2024
Քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունն այդ հանգամանքը որպես ճնշման միջոց է կիրառում․ Տիգրան Աբրահամյան
7283 դիտում
10:54 06-10-2020
Ադրբեջանն արգելված կլաստերային ռումբեր է կիրառում հայերի դեմ.Արցախում հաստատել են արևմտյան ԶԼՄ-ները
Այս բաժնից
1456 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1282 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
874 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները