Այսօր բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։