Դեկտեմբերի 20-ին կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար․ Մայր Աթոռ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին Հայաստանի եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։