13778 դիտում
11:21 20-12-2020
Երևանում KIA-ի 62-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. վարորդը ոստիկաններին հայտնել է, որ աշխատում է վարչապետի աշխատակազմում
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Սվյատիսլավ Գևորգյանը իր վարած KIA մակնիշի 192 LL 50 համարանիշի ավտոմեքենյաով Լվովյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուզաննա Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Գևորգյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: