211652_close_icon

Դավիթ Բաբայան. Մենք վատ առումով նոր իրավիճակում ենք

views-count15354 դիտում article-date 23:30 19-12-2020
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդյոք ցավը մեղմվո՞ւմ է պաշտոն ստանալուց։ Ընդհանրապես կադրային քաղաքականության հիմքում հիմնական շեշտը պրոֆեսիոնալիզմի և բարոյական հատկանիշնմերի հիման վրա պետք է դրվի։ Քաղաքականությունը պետք է հասկանալ իրատեսական։ Մենք վատ առումով նոր իրավիճակում ենք, Արցախից 18 տոկոսն է մնացել, 82 տոկոսը կորցրել են, այդքան զոհեր, փախստականներ, տեղահանվածներ, ավերվածություն, փոփոխությունն անխուսափելի էր։ Արցախում եւ Հայաստան/ում փոփոխությունը միայն անհատների մեջ չեմ տեսնում, փոփոխությունը պետք է լինի մտածելակերպի, արժեհամակարգի մեջ։ Եթե գաղափարախոսությունը գաղափարափորությամբ են փոխում, իսկ Արցախում դա, դժբախտաբար, տեղի է ունեցել, դա լավ որևէ բանի չի բերելու։ Այ դա է կատաստրոֆան։ Այն, ինչ տեղի ունեցավ հայոց պետականության հետ, նաև այդ արժեհամակարգում տեղի ունեցած մի մասը դարերից եկած, մյուս մասն էլ նոր ձևավորված այդ արատների հետևանք են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր