Արթուր Ղազինյան. Ալիևի կողմից Հայաստանին և Հայ ժողովրդին ուղղված բազմաթիվ վիրավորանքներին ու ստորացումներին մինչ այժմ պատասխանել է միայն Ռոբերտ Քոչարյանը
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եկեք արձանագրենք, որ ալիևի կողմից Հայաստանին և Հայ ժողովրդին ուղղված բազմաթիվ վիրավորանքներին ու ստորացումներին մինչ այժմ պատասխանել է միայն Ռոբերտ Քոչարյանը:
Նա մեռած հոր ձեռքով քաշեց ալիևի ականջը, ասեց շատ մի աքլորացի ու հանգիստ վեր ընկի տեղդ:
Ու սա մնաց անպատասխան ադրբեջանի կողմից, բայց փոխարենը ալիևն ամբողջ ուժով լծվել է նիկոլի քաղաքական աջակցության ու PR-ի գործին:
Հետևություններն արեք ինքներդ»: