211652_close_icon
views-count4158 դիտում article-date 23:55 19-12-2020

Արտաբյուջեները վերացվում են, փողը կուղղվի պետական բյուջե

Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով ուժը կորցրած է ճանաչվել մի շարք գերատեսչությունների՝ արտաբյուջե ունենալու իրավունքը։ Նկատենք, որ արտաբյուջետային հաշիվները դրանք բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող հաշիվներ են, որոնք գերատեսչությունները կառավարում են ինքնուրույն, և ըստ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ պետական համակարգում պարգևատրումներն էլ տրամադրվում էին հիմնականում արտաբյուջեների միջոցներից։ Հիմա Կառավարությունն ընդունել է որոշումներ և վերացրել արտաբյուջեների ֆոնդերը, իսկ այնտեղ պահվող գումարը կուղղվի պետական բյուջե։ Արտաբյուջեներից կհրաժարվեն ՀՀ Ոստիկանությունը, Սահմանադրական դատարանը, Դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը, Դատական դեպարտամենտը, Քննչական կոմիտեի դեպարտամենտը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ արտաբյուջեների վերացման պատճառն այն է, որ նպատակ է դրված ներկայացված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվներով նախատեսված եկամուտները և ծախսերը ներառել պետական բյուջեում և այդ միջոցների շրջանառությունն արտացոլել բյուջեների կատարման հաշվետվություններում։ Հիշեցնենք, որ արտաբյուջեներից հրաժարվելու մասին նախագիծ Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության ներկայացրել էր դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից մի քանի ամիս անց՝ նոյեմբերին. այն ժամանակ մի շարք գերատեսչություններ չէին համաձայնել հրաժարվել արտաբյուջեից՝ որպես հիմնավորում նշելով մի շարք ռիսկեր, ուստի այն ժամանակ Ջանջուղազյանի բերած նախագծին Կառավարության այդ ժամանակվա մեծամասնությունը դեմ քվեարկեց»։

Նմանատիպ նյութեր