211652_close_icon
views-count13541 դիտում article-date 15:14 19-12-2020

Փաշինյանի համար ավելի լավ է քրեական պատասխանատվության ենթարկվել, քան արժանանալ ժողովրդի դատաստանին․ Գագիկ Համբարձումյան․ NEWS.am

Ես կոչ եմ արել բոլոր պահեստազորայիններին, շարքայիններին՝ համազգեստով ներկա լինել այստեղ, աջակից ու պաշտպան լինել մեր սգավոր մայրերի, քույրերի որոշմանը, որ որեւէ կերպ այդ դավաճանի ոտքը մեր սրբատեղի չմտնի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/619844.html?fbclid=IwAR06j9wsFUy-PrmfqR6X5jqyXelYVhaVdd4yr_Y8BllGxl5MdE58G21lhG8]NEWS.am[/url]-ը։ «Կանգնելու ենք, թույլ չենք տալու անցնել: Եթե համարձակությունները կհերքեն, թող փորձեն ուժ կամ բռնություն գործադրել, կստանան համարժեք պատասխան»,- նշեց Գագիկ Համբարձումյանը։ Ըստ Գագիկ Համբարձումյանի՝ Նիկոլ Փաշինյանի համար ավելի լավ է քրեական պատասխանատվության ենթարկվել, քան արժանանալ ժողովրդի դատաստանին։ «Նրան գնահատական տալու համար իրավաբան լինել պետք չէ։ Ի՞նչ է նշանակում պատասխանատուն ես եմ, սակայն մեղավորը ես չեմ։ Դա իրեն բնորոշ բացառիկ ցինիզմով «կռուտիտ» լինել է։ Եթե պետական մի հիմնարկի որևէ աշխատակից թերանում է, նա պատասխանատու է և պատասխան է տալիս նկատողությամբ կամ աշխատանքից ազատվելով։ Բա ի՞նչ ասենք պետության ղեկավարի համար։ Նա հեռացվելու է իր պաշտոնից, այնուհետև, ինչպես բոլոր օրինական իրավական, պետություններում, քրեական օրենսգրքով նախապատեսված հստակ ընթացակարգ կա՝ ձերբակալում, քրեական գործի հարուցում, քննություն և վերջում դատարան ու պատիժ։ Եվ կարծում եմ, որ օրենքին ենթարկվելը լավագույնն է իր համար, քան ժողովրդի դատաստանին։ Մաքսիմալ՝ առաստաղին հասնող պատժաչափը երաշխավորված է իր և իր հանցավոր շրջապատի համար»,- ասաց Գագիկ Համբարձումյանը։ Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/619844.html?fbclid=IwAR06j9wsFUy-PrmfqR6X5jqyXelYVhaVdd4yr_Y8BllGxl5MdE58G21lhG8]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր