211652_close_icon
views-count15254 դիտում article-date 00:08 19-12-2020

Վազգեն Թևանյանի պարգևատրման արարողությանը ադրբեջանցի ըմբիշը իր փոխարեն ուղարկել է մարզական բժշկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ), Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթելով 9։1 հաշվով, [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/18/1173975/]հռչակվեց[/url] չեմպիոն: Կայացած պարգևատրման արարողության ընթացքում հնչեց ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը խախտեց մարզական բոլոր օրենքները և չներկայացավ պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին: Պարգևատրման արարողությունը՝ [url=https://fb.watch/2sKZmJoi7H/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր