Հայ ըմբիշը աշխարհի առաջնությունում 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ է տարել Ֆրանսիայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
50 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթել է իր մրցակցին` Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին:
Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 30-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Առաջնությունն անցնում է ֆրանսիական Մայկոն քաղաքում: