211652_close_icon
views-count6068 դիտում article-date 23:36 18-12-2020

Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել. առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյան

Ինձ հետ համակարծիք բուժաշխատողներին ակնկալում եմ տեսնել հանուն Հայրենիքի փրկության շարժման բոլոր երթերին եւ ցույցերին, մասնավորապես գալիք երեքշաբթի օրը՝ ժամը 12:00, Հանրապետության հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության կազմակերպիչ, Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան, Առողջապահության կառավարման եւ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Գագիկ Միրիջանյանը։ «Խոսքս ուղղում եմ բուժաաշխատող իմ բոլոր ընկերներին: Սիրելի բուժաշխատողներ, ինչպես գիտենք, անկախ մեր կարգավիճակից, բուժաշխատողի նախկին չի լինում: Դիմում եմ Ձեզ, քանի որ մեզանից շատերը լավագույն տարիները, կյանքն ու առողջությունը նվիրել ենք մեր պետությանը եւ պետականությանը ծառայելուն, Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծմանը: Իշխող քաղաքական թիմը , այսօր նաեւ մեր վաստակն է զրոյացրել: Ուստի, ինձ հետ համակարծիք բուժաշխատողներին ակնկալում եմ տեսնել հանուն Հայրենիքի փրկության շարժման բոլոր երթերին եւ ցույցերին, մասնավորապես գալիք երեքշաբթի օրը՝ ժամը 12:00, Հանրապետության հրապարակում: Այժմ նախկինների ու նորերի բաժանվելու եւ անձնական ամբիցիաների ժամանակը չէ, քանի որ օրակարգում մեր Պետության եւ բոլորիս լինել ու չլինելու հարցն է: Այսօր բոլորս մեկ գերակա եւ առաջնային խնդիր պետք է լուծենք՝ ներկայիս վարչակազմից վայրկյան առաջ պետք է ազատվել»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Խոսքս ուղղում եմ բուժաաշխատող իմ բոլոր ընկերներին: Սիրելի բուժաշխատողներ, ինչպես գիտենք, անկախ մեր կարգավիճակից,...

Опубликовано Gagik Mirijanyan Пятница, 18 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր