Վազգեն Թևանյանը՝ ըմբշամարտի աշխարհի գավաթակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը հռչակվեց չեմպիոն:
61 կգ քաշայինների եզրափակիչում Վազգենը մրցեց 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի հետ և հաղթեց 9:1 հաշվով:
21-ամյա ըմբիշը 5 գոտեմարտ անցկացրեց Բելգրադի մրցագորգում: Մինչև եզրափակիչ բոլոր գոտեմարտերում հաղթեց խոշոր հաշիվներով:
Մեկնարկային 1/16 որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակիչում՝ 51 վայրկյանում 11:0 հաշվով պարտության մատնեց Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մուհամեդ Ալիին: Քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոյալ Օխլոպկովին:
Կիսաեզրափակիչում Վազգենը 7:2 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին: