211652_close_icon

Սյունիքի մարզի սահմանները սրբորեն պահող զինվորականները վստահեցնում եմ, որ իրենց մարտական խնդիրը կատարում են գերազանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count56435 դիտում article-date 22:08 18-12-2020
Համացանցում ստեղծված այն կարծիքը, թե Սյունիքի մարզի հարավային սահմանները՝ Կուբաթլույի ուղղությամբ, պահում են միայն գյուղացիները, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց սահմանները օր ու գիշեր անառաիկ պահող հերոս զինվորների հրամանատար Կ. Համբարձումյանը: Նա ասաց նաև, որ հակառակորդը իրենցից հեռու է, բառացիորեն՝ 20-30 մետր, սակայն դա իր զորքին չի անհանգստացնում և սրբորեն կատարում են իրենց վերապահված դիրքի պահպանությունը և հարկ եղած դեպքում նաև կյանքի գնով պաշտպանությունը: Հրամանատարի մասին նաև բարձր կարծիք հայտնեցին զինվորները, ովքեր խնդրեցին, որ անպայման գրենք իրենց հրամանատարի բարձր մարդկային հատկանիշներով օժտված լինելու մասին: Ըստ զինվորների, Կ. Համբարձումյանը գիշեր-ցերեկ՝ անկախ սառնամանիքից, միշտ իրենց կողքին է, որից էլ իրենք գոտեպնդվում են: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր