211652_close_icon
views-count2395 դիտում article-date 19:03 30-04-2015

Պաշտպանության բանակի հակաօդայինները գերազանց իրականացրեցին մարտական խնդիրը

Ապրիլի 28-30-ը բանակի զենիթահրթիռային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի կրակային փուլին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ: Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները, գերազանց իրականացնելով մարտական խնդիրը, ճիշտ և ժամանակին խոցել են բոլոր թիրախները: Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը նախ` շնորհակալություն է հայտնել մասնակիցներին զորախաղերի ընթացքում առաջադրված բոլոր խնդիրներն անթերի իրականացնելու համար, իսկ այնուհետև մի շարք զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և կրծքանշաններով: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր