«Սրբապիղծը չի՛ մտնելու սրբավայր». վաղը, ժամը 11։00-ին Եռաբլուրում են լինելու ազատամարտիկները. հայտարարություն. Yerkir.am
Ազատամարտիկները վաղը` ժամը 11։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ: [url=http://yerkir.am/news/view/223975.html]Yerkir.am[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են մի շարք կազմակերպություններ, որոնց կողմից տարածված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Դեկտեմբերի 19-ին` ժամը 11։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։
Եռաբլուրը մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։
Դավաճան, երկիր ծախած, զինվորի և կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչև հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։
Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների և նրանց ծնողների առջև։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության` նրանց կիսատ թողած սրբազան գործը։
Ազատամարտիկները վաղը` ժամը 11։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։
[b]ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ
«Կամավորական շարժում» ՀԲԿ
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Ազատամարտիկ» ՌՀԿ
«Ֆիդայիներ» ՌՀԿ[/b]