60223 դիտում
21:38 19-04-2017
Սրբապղծություն Երևանում. սրբապիղծը կամ սրբապիղծները գերեզմանոցից հափշտակել են բրոնզե կիսանդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 17-ին Ասատուր Գառնիկի Ասատրյանի հարազատները Մեռելոցի օրվա կապակցությամբ այցելելով Թողմախի գերեզմաններում հուղարկավորված Գառնիկ Ասատրյանի գերեզման՝ հայտնաբերել են, որ չարագործը, կամ չարագործները այնտեղից հափշտակել են բրոնզե կիսանդրին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատները ցավով նշում էին. «Ինչքան պետք է մարդ ատելությամբ լցված լինի աշխարհի նկատմամբ, որ սրբապղծություն անի շիրմների նկատմամբ: Մեռելոցից առաջ հերթական անգամ այցելել ենք գերեզման և խնամել, էտել ծառերը, կարգի բերել գերեզմանը, իսկ արդեն Մեռելոցի օրը գալով գերեզման՝ ականատես ենք եղել այս սրբապղծությանը: Թե ով, կամ ովքեր են հեղինակները՝ չգիտենք, սակայն գոհ ենք, ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներից, ովքեր մեր ահազանգից րոպեներ անց այցելեցին գերեզմանոց, արձանագրեցին, կատարեցին անհրաժեշտ տեղազննություն ու հիմա սպասում ենք, որ սրբապիղծը, կամ սրբապիղծները կհայտնաբերվեն»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գերեզմանոցի պահակներ ներկայացած անձինք արդարացել են, ասելով՝ «Մենք գիշերով պատասխանատվություն չենք կրում գողությունների համար»:
Նման զավեշտալի պատասխան մարդիկ չէին սպասի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35395 դիտում
11:02 23-04-2022
Հերթական անգամ Երևանում սրբապիղծը կամ սրբապիղծները կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ