211652_close_icon
views-count19322 դիտում article-date 13:28 18-12-2020

Թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը. Սեյրան Օհանյան

Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը եւ ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրեւ թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Հիշեցում Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռեւս հանգուցալուծված չէ։ Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ։ Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։ Եզրակացություն Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։ Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը եւ արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»: Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող..․»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող...

Posted by Seyran Ohanyan on 2020 թ. դեկտեմբերի 18, ուրբաթ

Նմանատիպ նյութեր