Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#EF2929]Հանրապետության տարածքում՝[/color]
Դեկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0376160001608216754901784.jpg[/img]
[color=#EF2929]
Երևան քաղաքում՝[/color]
Դեկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։[img]https://st0.shamshyan.com/editor/0393022001608216763216413.jpg[/img]